Նոյեմբերի 13-ին, հերթական «դատավարության» ժամանակ, Ադրբեջանի դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի համար։ Դատախազությունը պահանջել է նաև, որ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեն 20 տարվա ազատազրկման:               
 

Ինչպես են Ֆրանսիայում դիմավորել չեմպիոններին

Ինչպես են Ֆրանսիայում դիմավորել չեմպիոններին
18.07.2018 | 09:50

Ֆրանսիան 20 տարի անց կրկին նվաճել է ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթը, որը կրկին անցել է Փարիզի փողոցներով` գրում է Euromag-ը՝ ուշագրավ ֆոտոշարք ներկայացնելով, թե ինչպես են ֆուտբոլիստներին դիմավորել ֆրանսիացիները բուռն տոնակատարություններից հետո: Ֆրանսիացիները, 4:2 հաշվով հաղթանակ տանելով Խորվաթիայի հավաքականի նկատմամբ, երկրորդ անգամ դարձան աշխարհի չեմպիոն: Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը դարձել է պատմության մեջ երրորդ մարդը, որին հաջողվել է աշխարհի գավաթը նվաճել և որպես ֆուտբոլիստ, և որպես մարզիչ:

Հաղթանակած մարզիկների համար հանդիսավոր ընդունելություն է կազմակերպվել Ելիսեյան դաշտերում և նախագահական նստավայրում: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որ ներկա էր հանդիպմանը և հաղթողներին անձամբ է շնորհավորել Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում, Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին կպարգևատրի երկրի բարձրագույն պարգևով` Պատվո լեգեոնի շքանշանով: 1996-ից ի վեր Դիդյե Դեշամի թիմը դարձել է աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնը:

Դիտվել է՝ 1853

Մեկնաբանություններ